«Իմ քայլը» կայացրել է որոշում, թե ինչպես է քվեարկելու Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, բայց դրա մասին կիմանաք վաղը. Լիլիթ Մակունց

Գլխավոր դատախազի միջնորդության հետ կապված խմբակցությունը կայացրել է որոշում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը․ «Մենք մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը՝ ՀՀ գլխավոր դատախազի ելույթից հետո, փակ, գաղտնի քվեարկությամբ»։

Հարցին՝ որոշումը միաձայն ընդունվե՞ց, Մակունցն ասաց. «Թույլ տվեք այդ մասին մանրամասներ չհայտնել, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը փակ, գաղտնի քվեարկությամբ։Որևէ քաղաքական երանգ պետք չէ տալ, առհասարակ պետք է զերծ մնալ իրավական գործընթացներին քաղաքական երանգ տալուց»։

Խոսելով Ծառուկյանի հետ ստորագրված հուշագրի մասին, նա նշեց․ «Այն հուշագիրը, որի մասին խոսում են, ենթադրում եմ` վերաբերում է ՀՀ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, որը վերաբերել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկանցելուն: Այդտեղ Գագիկ Ծառուկյանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ նախ, ընդհանրապես, սատարել հեղափոխությանը մինչև վերջ, ինչպես նաև մասնակցել արտահերթ ընտրություններին»:

Այլ հարցերի Մակունցը չպատասխանեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել