Հյուսիսային պողոտայում երթևեկած վարորդը հայտնաբերվել է. ոստիկանություն

Օրերս սոցիալական կայքերից մեկում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի մեքենայի վարորդ երթևեկում Հյուսիսային պողոտայում։ Մեքենան անցնում էր հետիոտների համար նախատեսված վայրով։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Հունիսի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները ճշտեցին վարորդի ինքնությունը։ Նա նույն օրը հրավիրվեց ոստիկանություն և խոստովանեց, որ ինքն է մեքենայով ընթացել Հյուսիսային պողոտայի՝ հետիոտների համար նախատեսված հատվածով։

Ճանապարհային ոստիկանները նրա նկատմամբ կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել