Կոմիտաս Մուրադյանը ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հունիսի 12-ի հրամանագրով Կոմիտաս Մուրադյանը ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Հրամանագրում նշվում  է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Կոմիտաս ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել