Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Ավտոմեքենաների ապօրինի կայանատեղին կդառնա մինի ֆուտբոլի դաշտ:
Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 78 շենքի բակի այս հատվածը մինչեւ վերջերս ավտոմեքենաների ապօրինի կայանատեղի էր: Վարչական շրջանի ղեկավարի ու բնակիչների միջև երկար բանակցությունների արդյունքում տարածքը ազատվել է մեքենաներից: Տեղում արդեն մեկնարկել է մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները»:
