ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է քաղաքացիների կողմից ուղարկված հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերի լուսանկարները։
«Այս լուսանկարն արվել է երեկ Հաղարծինում: Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա»:

«Լուսանկարն արվել է երեկ Գեղարդում: Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ հանգստյան օրերը քաղաքից դուրս անցկացնելու ձեր որոշումները, սակայն պահեք կանոնները, կրեք դիմակներ»:
