Նոր մանկապարտեզ կկառուցվի, համայնքին պետական սեփականություն հանդիսացող հողակտոր է նվիրաբերվել․ Կոտայքի մարզպետարան

Կառավարության վերջին նիստին հավանության է արժանացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի Ազատամարտիկների խճուղի թիվ 20/3 հասցեում անշարժ գույքը հետ վերցնելու և ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու և շահագործելու նպատակով նվիրաբերելու մասին որոշումը:

Մանկապարտեզի կառուցման ծրագիրը Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ երկու փուլով ներկայացվել էր Կառավարությանը՝ պետական բյուջեի համաֆինանսավորման նպատակով: Եվ 2019 թ. և 2020 թ. հաստատված սուբվենցիոն ծրագրերի արդյունքում, համայնքը վերջապես կունենա հիմքից կառուցված, ամբողջությամբ նոր, մոդեռն, գեղեցիկ ու բարեկարգ բակային հատվածով մանկապարտեզ:

Արամուս համայնք կատարած վերջին այցի ժամանակ մարզպետը մասնակց մանկապարտեզի շենքի հիմնարկեքի արարողությանը:

Արամուս համայնքը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, և համայնքի փոքրիկները ստիպված հաճախել են Աբովյանի կամ Կամարիսի մանկապարտեզներ:

Այժմ պետության աջակցությամբ Արամուսում իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքն ունենալու է մոտ 1.750 ք/մ ընդհանուր մակերեսով և նորագույն լուծումներով մանկապարտեզի նոր շենք (6 խմբով)՝ նախատեսված համայնքի և հարևան Կաթնաղբյուրի շուրջ 150 փոքրիկների համար:

Մանկապարտեզ կառուցելու նպատակով կիրականացվի 433.0 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50% – 50% համաֆինանսավորմամբ:

Վստահ քայլերով շարունակվում են կյանքի կոչվել Կոտայքի համայնքների զարգացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը: Իսկ համայնքներում երեխաներին նախադպրոցական կրթության մեջ առավելագույն չափով ներգրավելու համար արժանավայել պայմաններ ստեղծելն այդ ծրագրերի հիմնաքարային բաղադրիչներից մեկն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել