Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է․
«Երեկ Ֆրանսիայից ժամանած մեր բժիշկ գործընկերները արդեն իսկ անցել են աշխատանքի կովիդով զբաղվով 3 խոշոր ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Սուրբ Աստվածամայր ԲԿ և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն: Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին նրանց այցը կազմակերպելու համար, այն իրապես օգտակար է լինելու մեր համար»։