Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17064 դեպք, որոնցից.
- 6276-ն` առողջացած,
- 285-ը` մահվան ելքով,
- 10409 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 94–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 3-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 83600 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 397 նոր դեպք և 62 առողջացած։ Կատարվել է 1276 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 16667, որից 6214-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10093-ը, մահվան ելքով դեպքերը՝ 269-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 91-ը, կատարվել է՝ 82324 թեստավորում: