Ոստիկանությունը 15 րոպե ժամանակ տվեց հավաքը դադարեցնելու համար

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականցնում Գագիկ Ծառուկյանի աջակիցները։ Նրանց թվում են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները։

Ոստիկանությունը քիչ առաջ 15 րոպե ժամանակ տվեց ակցիայի մասնակիցներին հավաքը դադարեցնելու համար։ Արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելվում են։ Ոստիկանների խոսքերով՝ տարածքը չլքելու դեպքում դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ։

Ոստիկանության օրինական պահանջները չկատարողները կենթարկվեն պատասխանատվության։

Հիշեցնենք, որ Իրավաբան․net-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ԱԱԾ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողներից 91-ը բերման է ենթարկվել ոստիկանություն։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունիսի 14-ին, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել Ազգային ժողովի պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։ Այնուհետև նա կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության։

Հավելենք, որ ԱԱԾ-ն այսօր երկու հայտարարություն է տարածել․

ԱԱԾ․ «Բարգավաճ Հայաստանի» օգտին կողմ քվեարկելու համար ԱԺ ընտրությունների ժամանակ կաշառք տալու, ստանալու հարյուրավոր դեպքեր են բացահայտվել

«Շանգրի Լա» խաղատուն, «Օնիրա Քլաբ»…. Պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր են բացահայտվել․ ԱԱԾ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել