Փաստաթուղթ է, թե ինչ է, դա վաղը-մյուս օրը իրավապահ մարմինը իրավական գնահատականը կտա․ Գևորգ Պետրոսյան

«Իմ քայլը» խմբակցության մի շարք անդամներ լուսանկար են հրապարակում, ըստ որի Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Գեղարքունիքի մարզում ընտրությունների ժամանակ գումար է բաժանվել։

Այս մասին Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետորոսյանը նշում է․

«Փաստաթուղթ է, թե ինչ է, դա վաղը-մյուս օրը իրավապահ մարմինը իրավական գնահատականը կտա։ Հիմա ինչ-որ մեկը մի փաստաթուղթ կարող է վերցնի, նկարի, գցի, դա չի նշանակում․․․ եկեք հարգենք անմեղության կանխավարկածը և այդպես սին հայտարարություններով մարդկանց ապատեղեկատվություն չտանք»։

Նա նորից նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության խուզարկությունը՝ Գագիկ Ծառուկյանի տանը՝ քաղաքական ենթատեքստ ունի։

«Իսկ ավելի ստույգ, իրականությունը հետևյալն է։ Այս ամեն ինչը կապված է Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության հետ։ Այլևս Հայաստանը բռնապետություն է»,-հավելեց Գևորգ Պետրոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել