Ինձ հետ շփված որևէ մարդ չի վարակվել, ինչը գալիս է ապացուցելու, որ դիմակն արդյունավետ է նաև վարչապետի օրինակով

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 12-ին, հատուկ նիստին քննարկվում է կառավարության կողմից ընդունված որոշումը՝ արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգելու մասին։

Պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինայնը նշեց, որ կրկնակի թեստավորումով իր վարակումը հաստատվել է մայիսի 31-ին ու հունիսի 1-ին։

Նրա խոսքով քանի որ շուտ է առողջացել, հետևաբար, վարակման հաստատումից դեռ մեկ շաբաթ առաջ արդեն վարակված է եղել․ «Դա լավ լուր չէ, սակայն դրականն այն է, որ մայիսի 23-ից ոչ մի տեղ առանց դիմակի շփում չեմ ունեցել՝ բացի ընտանեկան միջավայրից։Այդ ընթացքում ինձ հետ շփված որևէ մարդ չի վարակվել, ինչը գալիս է ապացուցելու, որ դիմակն արդյունավետ է նաև վարչապետի օրինակով»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել