Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Այսպիսի հաճելի նոտայով մեր թիմն ավարտեց Հայաստանի սահմանային անցակետերում պարետի N81 որոշմամբ սահմանված կարգով հայրենիք ժամանող քաղաքացիների ինքնամեկուսացման գործընթացի իրականացումը։
Սահմանային անցակետերում ինքնամեկուսացման գործընթացի իրականացման նոր ձևավորված մշակույթն ու շարունակականության էստաֆետն արդեն փոխանցում ենք առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մեր գործընկերներին։
Մեր թիմը կշարունակի COVID_19-ի շրջանակներում հայրերանվեր աշխատանք կատարել առողջապահության նախարարության կողմից արդեն նախանշված օղակում` համակարգելով ինքնամեկուսացման ողջ գործընթացը մեր երկրում: Կայացած թիմի համար շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ իմ բազմաչարչար թիմակիցներ և հաջողություն մեզ հաջորդիվ գործերում։
Հպարտ եմ բոլորովդ»։