Հունիսի 10-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 7,293,307 է։ Մահացել է 413,126 մարդ, բուժվել՝ 3,415,204-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 493,023-ի։ Բուժվել է 252,295 մարդ, մահացել է՝ 6,350-ը։
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8,506-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 177,938 դեպք։ Ապաքինվել է 140,590 մարդ։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 173,036 դեպք է գրանցվել, մահացել է 4,746 մարդ, բուժվել՝ 146,839-ը։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 8,530 անձի մոտ, որից 4,720-ն ապաքինվել են, 102-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 827-ի։ Մահացել է 13 մարդ, բուժվել է 690 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 14,103-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 5,226 է, վիրուսից 227 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,990,112 վարակված, 112,441 մահ։