«Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է մեր հայ բժիշկ, մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը։
Բժիշկ Ռոստոմյանն աշխատել է Երևանի I մանկական կլինիկական հիվանդանոցում, հետո III մանկական կլինիկական հիվանդանոցում։
1989թ․-ին Կրասնոդար է մեկնել, այնտեղ բարձրացրել է որակավորումը Կուբանի պետական բժշկական համալսարանում։ Դրանից հետո՝ Կալինինգրադ է տեղափոխվել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։