«Կոշ» ՔԿՀ աշխատակիցներից 5-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից 5 -ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Կորոնավիրուսով վարակված անձինք մեկուսացվել են սահմանված կարգով, միջոցներ են ձեռարկվում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար»,-նշել է նա։

Նա նաև տեղեկացրեց, որ «Կոշ» ՔԿՀ-ում գտնվող բոլոր դատապարտյալներից միայն մեկի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, մնացած բոլոր դատապարտյալները թեստավորվել են և թեստի պատասխանը եղել է բացասական․ «Կորոնավիրուսով վարակված դատապարտյալը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել