3 օրով կասեցվել է Էրեբունու 67 և Շենգավիթի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը

Այսօր 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը:

Այս մասին տեղեկացնում են հայկական միասնական տեղեկատվական շտաբից։

Նշված մանկապարտեզներում ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել էին պարետի կողմից սահմանված նորմերի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ այլ կանոնների պահպանման մի շարք խախտումներ.

մանկապարտեզներից մեկը ապահովված չի եղել հոսող տաք ջրով, մյուսում` խմբասենյակներից մի մասն է ապահովված տաք ջրով,

աղբամանները փակվող կափարիչով չեն եղել,

չեն պահպանվել սպասքի լվացման կանոնները,

անկողնային սպիտակեղենի լվացման ոչ բավարար պայմաններ են արձանագրվել:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/555758625137319/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել