Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Լուկաս Ջեյմս Ֆիշերին, Ալին Ֆուլլեր Հեսսին, Էնդրյու Մրֆի Չրաբասցին և Կրիս Քայլ Յանկուին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին նախագիծը։
Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել
1) Լուկաս Ջեյմս Ֆիշերին (ծնված՝ 1994 թվականի հոկտեմբերի 29-ին),
2) Ալին Ֆուլլեր Հեսսին (ծնված՝ 1994 թվականի հունվարի 20-ին),
3) Էնդրյու Մրֆի Չրաբասցին (ծնված՝ 1994 թվականի հունիսի 14‑ին)
4) Կրիս Քայլ Յանկուին (ծնված՝ 1994 թվականի հուլիսի 20-ին)։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Լուկաս Ջեյմս Ֆիշերին, Ալին Ֆուլլեր Հեսսին, Էնդրյու Մրֆի Չրաբասցին և Կրիս Քայլ Յանկուին ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2020 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Լուկաս Ջեյմս Ֆիշերին, Ալին Ֆուլլեր Հեսսին, Էնդրյու Մրֆի Չրաբասցին և Կրիս Քայլ Յանկուին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Լուկաս Ջեյմս Ֆիշերը, Ալին Ֆուլլեր Հեսսինը, Էնդրյու Մրֆի Չրաբասցը և Կրիս Քայլ Յանկունը հանդես են գալիս բասկետբոլի ՀՀ ազգային հավաքական թիմի կազմում և մասնակցությունը Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։
Լուկաս Ջեյմս Ֆիշերը, Ալին Ֆուլլեր Հեսսինը, Էնդրյու Մրֆի Չրաբասցը և Կրիս Քայլ Յանկունը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում