Կորոնավիրուսի 428 նոր դեպք, 10 մահ, 775 առողջացած․ դեպքերն անցան 14 հազարը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14․103 դեպք, որոնցից.

  • 5226-ն` առողջացած,
  • 227-ը` մահվան ելքով,
  • 8573 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 77–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 3-ն են)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 73․156 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 428 նոր դեպք և 775 առողջացած։ Կատարվել է 1751 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 13․675, որից 4451-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 8933-ը, մահվան ելքով դեպքերը՝ 217-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 74-ը, կատարվել է՝ 71.405 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել