Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը տեղեկացնում է․
«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հարցի, թե արդյո՞ք շտապօգնության աշխատակիցները այս ամիս պարգևատրվել են, թե ոչ, տեղեկացնեմ, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից նախատեսվում է պարգևատրում շտապօգնության աշխատակիցներին ինչպես նախորդ ամիս, այնպես էլ մայիս ամսվա համար»։