Հունիսի 9-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 7,172,874 է։ Մահացել է 408,244 մարդ, բուժվել՝ 3,336,231-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 484,630-ի։ Բուժվել է 241,917 մարդ, մահացել է՝ 6,133-ը։
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8,425-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 175,927 դեպք։ Ապաքինվել է 138,457 մարդ։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 172,114 դեպք է գրանցվել, մահացել է 4,729 մարդ, բուժվել՝ 144,598-ը։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 8,191 անձի մոտ, որից 4,606-ն ապաքինվել են, 98-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 818-ի։ Մահացել է 13 մարդ, բուժվել է 686 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 13,675-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 4,451 է, վիրուսից 217 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,968,221 վարակված, 111,375 մահ։