Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ֆեյսբուքյան իր էջում հրապարակել այն քաղաքացիների լուսանկարները, որոնք խախտում են պարետի որոշումները։ Նա քիչ առաջ լուսանկար է հրապարակել, որում 2 երիտասարդներ ողջագուրվում են եւ կից գրել. «Ամենինչ լավ կլիներ այս նկարում, եթե չլինեին ողջագուրվող երկու պատանիները:
#ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր»։