Հատուկ Քննչական ծառայության ղեկավարի և ԱԱԾ նախկին տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործը բացահայտված է, սակայն քրեական գործը քննության փուլում է, դեռ ավարտված չէ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
«Ի՞նչ պատճառով ավարտված չէ, որովհետև մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին ուղարկել ենք քննչական պահանջ, որը երբ կկատարվի ու կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ որոշում կկայացնանք»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այդ դրվագին չի առնչվում։
«Մենք չենք ստացել դեռ մեր քննչական պահանջի պատասխանը, հետևաբար մանրամասներ չեմ կարող ասել»,- նշել է նա։