«Մի՛ արեք այսպիսի կեղծիքներ»․ Արայիկ Հարությունյանի զգուշացումը՝ ծնողներին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ծնողներին զգուշացնում է՝ երեխաներին դպրոց ընդունելու համար սխալ տվյալներ չմուտքագրել։

«Առաջին դասարանցիների հայտագրման համակարգն այսօր արձանագրել է, որ փորձելով գրանցել երեխային իրենց ցանկալի դպրոցում` ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ: Մի՛ արեք այսպիսի կեղծիքներ, թվայնացված համակարգը հայտնաբերում է խարդախությունները:

Հիշեցնեմ, որ հունիսի 11-ից հայտագրման համակարգը բացվում է բոլորի համար: Ուշադիր եղե՛ք և բաց չթողե՛ք պահը»,-նշել է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել