Քաղաքապետարանը սեփական բազան է ստեղծում նաեւ կանաչապատման ոլորտում. Հակոբ Կարապետյան

Ընդլայնվում են Երևանում սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Այս տարվա ձմռանից համայնքապատկան ջերմոցներում տնկվել են տնկիներ և մշտադալար ու ծաղկող ծառատեսակներ: Դրվել են նաև տարբեր տեսակի թփեր, բազմացվել են մշտադալար թփերի կտրոններ, որոնք հետագայում համայնքը կարող է օգտագործել որպես իր աճեցրած բույսեր: Մշակվում է տնկարանային համալիրում բազմամյա ծաղիկների ներդրման ծրագիր, որպեսզի կարողանանք ինքներս մեր ռեսուրսներն օգտագործել: Արդեն առաջիկայում որոշ հատվածներում մի քանի ամսվա կյանքի տևողությամբ ծաղիկները փոխարինվելու են բազմամյա ծաղիկներով:

Այս մասին այսօր հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ներսիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել