Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13․675 դեպք, որոնցից.
- 4451-ն` առողջացած,
- 217-ը` մահվան ելքով,
- 8933 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 74–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 2-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 71․405 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 350 նոր դեպք և 352 առողջացած։ Կատարվել է 1․405 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 13․325, որից 4099-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 8943-ը, մահվան ելքով դեպքերը՝ 211-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 72-ը, կատարվել է՝ 70.000 թեստավորում: