Մարտի 25-ից ապրիլի 28-ը ընկած ժամանակահատվածում բաց թողնված ժամկետը կհամարվի հարգելի․ Կադաստրի կոմիտե

Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պայմաններում 2020 թվականի մարտի 25-ից մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը ընկած ժամանակահատվածում Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները փաստացի չեն աշխատել՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված 30-օրյա ժամկետը բաց թողնելը կհամարվի հարգելի, եթե նշված ժամկետի վերջին օրը լրացել է 2020 թվականի մարտի 25-ից մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը ընկած ժամանակահատվածում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել