«Խնդրում եմ, դիմակ կրեք»․ երեք երեխա ունեցող մայրը կամավորագրվել է կորոնավիրուսի դեմ պայքարում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը, ով Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի է և, իր 3 երեխաներին թողնելով տանը, որպես կամավոր, այս օրերին օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին:

«Ընտանիքիս, երեխաներիս հետ կապը միայն տեսազանգով է: Շատ կարևորում եմ իմ այս քայլը, հպարտեմ այս քայլով: Կոչ եմ անում բոլորիդ,  խնդրանքս է ձեզ՝ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեք այս իրավիճակին: Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակ, խնդրում եմ ձեզ: Դիմակ կրելով օգնում եք մեզ, որ շուտ ազատվենք մեր արտահագուստից ու դիմակից: Շատ դժվար է այդ արտահագուստով աշխատելը: Առողջ եղեք»,- նշեց Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել