Հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը, ով Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի է և, իր 3 երեխաներին թողնելով տանը, որպես կամավոր, այս օրերին օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրենց ընտանիքի թեստը բացասական արդյունք է ցույց տվել, ինչը նշանակում է՝ իրենք առողջացել են կորոնավիրուսից: Վարչապետը տեղեկացրեց նաև, որ կեսօրից անցել է աշխատանքի՝ ամբողջ ծավալով:

Նա հավելեց, որ  վերջին օրերին հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին:

«Մենք համոզված ենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, որը 100 տոկոսով արդյունավետ կլինի այն պարագայում, եթե մեր քաղաքականության և կանոնների պահպանման մեր կոչերը ավելի շատ լսելի լինեն: Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ հակահամաճարակային շարժում սկսելու մեր կոչը նույնպես արձագանք է ստացել և ես հույս ունեմ, որ կձևավորվեն կամավորների մաքսիմում երկու հոգանոց խմբեր, որոնք կոնները պահպանելով մեր մյուս  քաղաքացիներին սիրով կիրազեկեն կանոնները պահպանելու կարևորության մասին: Նրանք կմտնեն շուկաներ, բակեր և առանց կոնֆլիկտային իրավիճակներ հրահրելու, սիրով, հոգատարությամբ, եղբայրաբար կհորդորեն, որ բոլորը պահեն կանոնները»,-նշեց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել