Նախագահ Արմեն Սարգսյանի հունիսի 8-ի հրամանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է պաշտոնից։
Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1992-1995թթ. – Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ:
1998-2005թթ. – Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ:
2006թ. – Նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ:
2007թ. – Նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ:
2010թ. հունվարի 25 – Շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2017թ. սեպտեմբերի 28 – Նշանակվել է 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար:
2018թ. մայիսի 24 – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1990թ. հունիսի 1 – Ընդունվել է Մոսկվայի բարձրագույն զինվորական ուսումնարան, հրամանատարատակտիկական բաժին:
1995-1998թթ. – Սովորել է ՌԴ ՊՆ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտել է ոսկե մեդալով:
2005-2006թթ. – Սովորել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:
ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով և «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով, մի շարք գերատեսչական այլ մեդալներով:
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների
1990-1994թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
1991-1992թթ. ծառայել է հատուկ գնդում: