Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 8-ի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում։
Հրամանագրում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:»: