Ստեփանակերտում արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 2 գնաճ, 4 գնանկում

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հունիսի 8-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 2 գնաճ, 4 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է ադամաթուզ 1կգ՝ 17 դրամ կամ 2.3% և շաքարավազ 1կգ՝ 3 դրամ կամ 1% ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է բժշկական դիմակ 1 հատ՝ 10 դրամ կամ 5.2%, հնդկաձավար 1կգ՝ 22 դրամ կամ 2.9%, ալյուր «Բաղրամյան» 25կգ՝ 71 դրամ կամ 1.1%և ալյուր «Բաղրամյան» 1կգ՝ 3 դրամ կամ 0.9%, ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել