Մահվան 11 դեպք, հիվանդացության 195 նոր դեպք․ կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը՝ 13 հազար 325

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13․325 դեպք, որոնցից.

  • 4099-ն` առողջացած,
  • 211-ը` մահվան ելքով,
  • 8943 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 72–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 70․000 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։ Կատարվել է 829 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 13․130, որից 4014-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 8844-ը, մահվան ելքով դեպքերը՝ 200-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 72-ը, կատարվել է՝ 69․171 թեստավորում:

Հիշեցնենք նաև, որ երեկ՝ հունիսի 7-ին հայտարարվել է, որ թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը՝ մեկ օր չի աշխատելու։ Իրականացվել են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Նոր դեպքերի քիչ գրանցումը կապված է սրա հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել