Ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանը գրառում է կատարել, որում ասվում է․
«Քիչ առաջ տեղեկացա, որ ԵՊԲՀ-ի շրջանավարտ, Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցը վերադարձել է Հայաստան, և կովիդ կենտրոններից մեկում անցել է կամավորական աշխատանքի:
Բժիշկ պապիկս պատմում է, որ նման մոբիլիզացիա հիշում է նաև նախկինում, երբ մենք համախմբվում էինք արտաքին թշնամու դեմ, և ես վստահ եմ, որ մենք ավելի քան միասնական ենք լինելու նաև անտեսանելի թշնամու դեմ:
Բոլոր բժիշկները պատվով պահում են առաջնագիծը»: