Տիգրան Ավինյանը Արտակ Դավթյանի տուն չի գնացել․ պարետատնից հերքում են

Մամուլում երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի Բագրևանդի առանձնատանը նշվում է նրա որդու հարսանյաց արարողությունը։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը այցելել է Արտակ Դավթյանի տուն։

Իրավաբան.net-ը ճշտեց այս տեղեկությունը և Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքեց լուրը՝ Ավինյանն Արտակ Դավթյանի տուն չի այցելել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ ք պարետատանը ահազանգ են ստացել խնջույքի հետ կապված՝ Վահան Հունանյանը նշեց․ «Հարցը կուսումնասիրվի, և եթե արտակարգ դրության ռեժիմի խախտում արձանագրվի, ապա խախտողները պատասխանատվություն կկրեն»։

Նշենք, որ պարզաբանում է տարածել նաև Արտակ Դավթյանը՝ նշելով, որ եթե որևէ խախտում եմ արել՝ կկրի դրանից բխող պատասխանատվությունը, թեպետ իր կարծիքով խախտում չի արվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել