Պահանջում եմ, որ իմ կոտրած ձեռով ընտրված վարչապետը 24 ժամվա ընթացքում հրապարակի այն բժշկական տեղեկանքը, որով հաստատվել է իր՝ վարակակիր լինելու փաստը․ Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Ես՝ որպես քաղաքացի, ունեմ ճիշտ կառավարվելու իրավունք…
Սաղ խառնվել ա իրար…
Ժողովրդի վարչապետը հիվանդ է, վարակակիր…
Ես, որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որ իմ կոտրած ձեռով ընտրված վարչապետը 24 ժամվա ընթացքում հրապարակի այն բժշկական տեղեկանքը, որով հաստատվել է իր՝ վարակակիր լինելու փաստը:
Հանկարծ որևէ մեկը թող չփորձի ասել, որ դա անձնական տվյալ է:
Նա ինքն է հայտարարել այդ մասին, ուստի դա այլևս գաղտնի տեղեկատվություն չէ…
Դե քեզ տեսնեմ Նիկոլ Փաշինյան…
Ժամանակը գնաց…
Օրինակ՝ այսպես…»։

Նա հրապարակել է իր թեստի արդյունքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել