Վերջին ժամանակաշրջանում հիվանդությունը փոխել է իր ընթացքը և պատկերը․ «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում է նաև Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը:

Դավիդյանցը նշեց, որ եթե իրավիճակին անլուրջ վերաբերվենք ու չպահենք հակահամաճարակային կանոնները, մենք լուրջ վտանգի տակ ենք դնում մեզ շրջապատող մարդկանց։

««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը առաջինն էր, որը վերցրեց «կորոնավիրուս» անունով չարիքի առաջին հարվածը։ Մենք ողջ անձնակազմով պայքարում ենք դրա դեմ։ 4 ամիս է չգիտենք՝ ինչ բան է հանգիստը, կտրվել ենք ընտանիքներից և ամբողջ օրը անցկացնում ենք հիվանդանոցում։ Վերջին ժամանակաշրջանում հիվանդությունը փոխել է իր ընթացքը և պատկերը։ Եթե նախկինում մենք ունենում էինք թեթև և միջին ծանրության դեպքեր, այժմ գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը»,-նշում է Դավիդյանցը։

Բժիշկը խնդրանքով դիմեց քաղաքացիներին․ «Օգնեք մեզ՝ բուժաշխատողներիս։ Այս 4 ամիսների ընթացքում առանց տրտնջալու աշխատել ենք և շարունակում ենք աշխատել։ Ես ողջ կոլեկտիվին հայտարարել եմ՝ մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել