«Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ շրջայց ենք կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Ծանոթացել ենք հիվանդանոցային պայմաններին, բուժման գործընթացին, առկա խնդիրներին, ինչպես նաև շրջել ենք բաժանմունքներում և պացիենտներից հետաքրքրվել առողջական վիճակի վերաբերյալ:
Կարևորել եմ առողջապահական համակարգի հնարավորությունների ու ռեսուրսների առավելագույն ընդլայնումը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչությանն առավել որակյալ և ժամանակին բժշկական ծառայություններ մատուցելու տեսանկյունից»,-նշել է փոխնախարար Տիգրան Ավինյանը:
https://www.facebook.com/tigran.avinyan/videos/252213949190662