Նոր պաշտոնանկություն՝ ՊԵԿ-ում․ վարչապետի որոշում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 5-ին, նոր որոշում է ստորագրել․ « Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Էդվարդ Հովհաննիսյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»։

Նա հուլիսի 2-ին էր նշանակվել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

Կրթություն
1990-2000թթ. – Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոց, Արմավիրի վարժարան
2000-2004թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` բակալավրի աստիճան
2004-2006թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ` մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունեություն
2009-2010թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Արմավիրի ՏՀՏ իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
2010-2013թթ. – ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննիչ
2013-2014թթ. – ՊԵԿ հետաքննության վարչության հատուկ հանձնարարությունների բաժնում ավագ հարկային տեսուչ
2014թ. – ՊԵԿ քննչական վարչության 1-ին բաժնի քննիչ
2017թ. – ՊԵԿ քննչական վարչության 1-ին բաժնի ՀԿԳ քննիչ
2017թ. – ՊԵԿ քննչական վարչության 2-րդ բաժնի ՀԿԳ քննիչ բաժնի պետի տեղակալ
2018թ. – հունիսից ՊԵԿ քննչական վարչության պետ
2019 թվականի փետրվարի 14-ից ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ
2019 թվականի հուլիսի 1-ից ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ
Այլ տվյալներ
2012թ.-Փաստաբանների որոկավորման քննության մասնակից` ստացել է փաստաբանի արտոնագիր
ՈՒնի ՀՀ հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել