Նիկոլ Փաշինյանը՝ մետրոյում առանց դիմակի աղջկա լուսանկարը հրապարակելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է առանց դիմակի մետրոյից օգտվող աղջկա լուսանկարը։ Այսօր առավոտյան, հիշեցնենք, Փաշինյանը, կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնների խախտման հերթական ապացույցը հրապարակելով, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր լուսանկար, որում աղջիկ էր՝ առանց անհատական պաշտպանության միջոց դիմակի և ձեռնոցի։ Լուսանկարն արված էր Երևանի մետրոպոլիտենի գնացքում, իսկ ըստ ՀՀ պարետի մայիսի 4-ի որոշման, հանրային տրանսպորտից, այդ թվում՝ մետրոյից օգտվելիս, դիմակ ու ձեռնոց կրելը պարտադիր է: Փաշինյանը լուսանկարը մակագրել էր հետևյալ կերպ․ «Անթաքույց գեղեցկություն»: Օգտատերերի բուռն արձագանքից ու մեկնաբանություններից հետո, սակայն, Փաշինյանն իր էջից հեռացրել է լուսանկարը:

Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո հանդես է գալիս բրիֆինգով, որով պատասխանել է նաև նկարի վերաբերյալ հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել