Կառավարության 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերի գործունեությունը կասեցվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցոմ են նաև Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը և «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, ով վարակվել է կորոնավիրուսով և բուժվելուց հետո դուրս գրվել հիվանդանոցից:

Ասոյանի հայտնած տվյալների համաձայն՝

  • 22000-ից ավելի ստուգողական աշխատանք է կատարվել,
  • 1490 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել։

ՍԱՏՄ տեսուչներն այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցրել են 100-ից ավելի հանրային սննդի ոլորտում գործող տնտեսավարողների գործունեությունը: Դրանցից երկուսի աշխատանքը, կրկնակի խախտումների հայտնաբերման հիմքով դադարեցվել է 48 ժամով:
Այսօր 24 ժամով դադարեցվել է նաև պետական կառույցներում՝ Կառավարության N1 և Կառավարության N3 շենքերում, գործող հանրային սննդի կազմակերպությունների աշխատանքը:
Նշված ընկերությունները խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ՝ անձնակազմի պարտադիր դիմակ կրելու բոլոր հաճախորդներին ջերմաչափելու, ախտահանման և ջերմաչափման վերաբերյալ գրանցամատյաններ ունենալու, սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը ապահովելու, բոլոր մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ ունենալու և, շատ դեպքերում, նարգիլե չօգտագործելու, պահանջները:
Եվս մեկ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը դադարեցվել է 72 ժամով, քանի որ այդ տնտեսավարողը, խախտելով 24 ժամով կասեցման պարետի որոշումը, շարունակել էր աշխատել:
Կասեցումների նպատակը ոչ միայն կարգազանցներին պատժելն է, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: ՍԱՏՄ աշխատակիցները տրամադրում են նաև խորհրդատվություն, տալիս են ցուցումներ:

Մանրամանսերը՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել