Եթե անենք այն, ինչ ասում է կառավարությունը, մենք հունիսի 26-ին, 27-ին կհաղթահարենք համաճարակը․ բժիշկ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցոմ են նաև Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը և «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, ով վարակվել է կորոնավիրուսով և բուժվելուց հետո դուրս գրվել հիվանդանոցից:

Պատրիկյանը ունեցել է երկկողմանի թոքաբորբ։ Այժմ բժիշկը նշում է, որ եթե քաղաքացիները այս վայրկյանից սկսած կատարեն կառավարության հրահանգները և ընդհատակյա հավաքույթներ չկազմակերպեն, հունիսի 26-ին, 27-ին համաճարակը կհաղթահարվի։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել