Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ հունիսի 5-ին, նոր որոշում է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
Որոշման մեջ նշվում է․
«1. 7 օրով արգելել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «Երևանի հ. 40 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը։
2. 1 օրով արգելել Նոր Նորք վարչական շրջանի «Երևանի հ. 105 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։
4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-նշվում է որոշման մեջ։