Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է տեղեկացնել այդ մասին․ դրանք հրապարակելիս պետք է փակել դեմբեքրը, բլուր անել կադրը․ Շուշան Դոյդոյան

Տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար.

Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին (բարեխղճության կանոն)։Դրանք հրապարակելիս պետք է ապանձնավորել մարդկանց, փակել դեմբեքրը, բլուր անել կադրը։

Տեսահսկողը կամ լուսանկարահանողը պարտավոր է տվյալները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար (համաչափության սկզբունք) և վերջապես, հասարակական վայրերում տեսահսկում կարող է իրականացվել միայն հանրային իշխանությունների կողմից (օր՝ քաղաքապետարան, ոստիկանություն):

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը խախտելու, այդ թվում անձնական տվյալ մշակելը (այդ թվում տեսահսկման միջոցով) օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք, որի չափը տարբեր խախտումների դեպքում տատանվում է 50.000 ՀՀ դրամից մինչև 500.000 ՀՀ դրամ (տես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրեսգիրք, հոդված 189.17)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել