Նախնական տվյալներով հարսանիք է եղել․ ոստիկանությունը՝ ԱԱԾ և ոստիկանության համազգեստով պարային համույթի տեսանյութի հետքերով

Հունիսի 4-ին համացանցում տեսանյութ էր հրապարկվել, որ ժամանցային կենտրոններից մեկում Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համազգեստով պարային համույթ է ելույթ ունենում ինչ-որ խնջույքի ժամանակ։

Ոստիկանությունը գնացել է տեսանյութի հետքերով ու նախնական տվյալների համաձայն արձանագրվել է, որ հարսանիք է եղել, թե քանի անձ է մասնակցել միջոցառմանը՝ պարզվում է։

Այս պահին ոստիկանները գործողություններ են իրականացնում Պտղնիի ժամանցային կենտրոններից մեկում: Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։

https://www.facebook.com/www.police.am/videos/591878181434585/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել