Կորոնավիրուսից 7 մահ, 596 նոր դեպք․ ընդհանուր թիվը հասավ 11 հազար 817-ի

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11․817 դեպք, որոնցից.

  • 3513-ն` առողջացած,
  • 183-ը` մահվան ելքով,
  • 8052 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 69ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպը 1-ն է)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 65.161 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 596 նոր դեպք և 45 առողջացած։ Կատարվել է 1809 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 11.121, որից 3464-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 7509-ը, բացասական թեստերը եղել են՝ 63.459-ը, մահվան դեպքերը՝ 176-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 68-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել