Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 04․06

Հունիսի 4-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 6,573,286 է։ Մահացել է 387,898 մարդ, բուժվել՝ 2,837,955-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 440,538-ի։ Բուժվել է 204,197 մարդ, մահացել է՝ 5,376-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 167,410 դեպք է գրանցվել, մահացել է 4,630 մարդ, բուժվել՝ 131,778-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8,071-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 164,270 դեպք։ Ապաքինվել է 127,485 մարդ։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 6,522 անձի մոտ, որից 3,737-ն ապաքինվել են, 78-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 801-ի։ Մահացել է 13 մարդ, բուժվել է 644 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 11,221-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 3,468 է, վիրուսից 176 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,861,966 վարակված, 107,685 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել