Միանում եմ բժիշկ Լիլիթ Մուսեյանի կոչին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միանում եմ բժիշկ Լիլիթ Մուսեյանի կոչին. «Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, և քոնը՝ ինձ։ Ես ուզում եմ ասել, որ մենք պայքարում ենք ձեզ համար, վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին։ Դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին։ Կոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները։ Այդ կանոնները պարետինը չեն, դրանք կյանքի կանոններն են, որոնց կրողն ու կատարողը մենք ենք»»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել