Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 4-ին հանդես գալիս բրիֆինգով, որին մասնակցում են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսից Հայաստանում 33-ամյա մարդ է մահացել։ «Քաղաքացին ունեցել է քրոնիկական հիվանդություններ, բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը»,- նշեց նախարարը։