Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
Կտրված ծառերի փոխարեն աշնանը կտնկվեն նորերը:
Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում օրերս 11 թեղի է հատվել:
Ի պատասխան քաղաքացիների անհանգստության՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Նոր Նորք վարչական շրջանի ստորաբաժանման դենդրոլոգի եզրակցության համաձայն, ծառերը հատվել են հիվանդության պատճառով՝ հիվանդության տարածումը կանխելու համար: