24 ժամով կասեցվել է ոսկու շուկայի գործունեությունը

Մարդկային կուտակումներ, գծանշումների բացակայություն, իրար չափազանց մոտիկ տեղակայված աշխատասեղաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու և այլ խնդիրներ․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած այս ու այլ խախտումների հիմքով՝ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է Երևանի Խորենացի պողոտայի վրա գտնվող ոսկու հայտնի շուկայի ՝ «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի գործունեությունը։

Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Նախորդիվ կասեցվել էր շուկայի առանձին տաղավարների գործունությունը, այս անգամ՝ շուկան ամբողջությամբ։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/2354246654867635/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել